Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր դատավորները չեն ցանկանում դատավոր լինել, նրանք պետք է մասսայաբար դիմումներ գրեին եւ հեռանային». Մարիա Կարապետյան

Դեկտեմբեր 05,2023 13:49

ԱԺ նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Առաջադրվել են Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի, Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Սերգեյ Մարաբյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը դիտողություն արեց, որ մյուս երկու թեկնածուները չեն եկել ԱԺ, իսկ դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ, արդեն որերորդ անգամ է, ԲԴԽ-ն պետք է հետեւություն անի: Անդրեասյանը պատասխանեց. «Արդարացի եք, մենք ինքներս անհարմար ենք զգում նման իրավիճակի համար: Ես հայցում եմ ԱԺ-ի ներողամտությունը ե՛ւ իմ, ե՛ւ թեկնածուների անունից»:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկը՝ մասնավորապես՝ Ռուբիկ Մխիթարյանը վիրահատվել է վերջերս ու ինքնազգացողությունը վատացել է, մյուս թեկնածուն նամակ է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով իր ծրագրերի փոփոխության մասին: Նա ասաց, որ ԲԴԽ-ն չի կարող պարտադրել թեկնածուներին գալ ԱԺ, նման է այն իրավիճակին, երբ քո անունը կա քվեաթերթիկում ու չես կարող փոխարինում իրականացնել:

Երբ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Վճռաբեկի դատավորի թափուր տեղի համար դիմելիության խնդիր կա, 3 տեղ համար 3 դիմում ունեն ու ըստ էության՝ ընտրության հնարավորություն չկա, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց. «Եթե մեր դատավորները չեն ցանկանում դատավոր լինել, նրանք պետք է մասսայաբար դիմումներ գրեին եւ հեռանային, առաջխաղացման ձգտումը տրամաբանական պետք է լիներ, ինչ-որ խնդիր կա, ինչի՞ չեն ուզում»:

Կարեն Անդրեասյանը բացատրեց, որ դա շատ վտանգավոր առաջարկ է՝ դիմում գրեք եւ հեռացեք, որովհետեւ դատավորներ կան, որոնց եթե խնդրեն էլ, չեն գնա Վճռաբեկ, մարդու բնույթի հետ է կապված, իրենց պրակտիկ գործունեության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031