Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը սկսեցին հարգել՝ վերակառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ մատուցելով։ Աղետից 35 տարի անց զոհերի հիշատակին առաջին անգամ էր պատարագ մատուցվում այս եկեղեցում․ այն ևս 1988 թվականի երկրաշարժից մասամբ ավերվել էր։






Պատարագից հետո, ինչպես ամեն տարի, մարզի ու քաղաքի պաշտոնյաները ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող Ֆրիդ Սողոյանի հուշարձանին, որը հենց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է տեղադրված։


Ինչպես ամեն տարի՝ հուշարձանի մոտ կանգնած էր նաև «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ամեն տարվա պես ծաղկեպսակ կար դրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ծաղկեպսակներ ուղարկել էին նաև ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը։
Կարդացեք նաև

Այս տարի չհնչեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ համարձակ ու յուրահատուկ խոսքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































