Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի 35-րդ տարելից Գյումրիում՝ առանց կառավարական հյուրերի ու կաթվածահար քաղաքային իշխանությամբ

Դեկտեմբեր 07,2023 16:55

Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը սկսեցին հարգել՝ վերակառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ մատուցելով։ Աղետից 35 տարի անց զոհերի հիշատակին առաջին անգամ էր պատարագ մատուցվում այս եկեղեցում․ այն ևս 1988 թվականի երկրաշարժից մասամբ ավերվել էր։


Պատարագից հետո, ինչպես ամեն տարի, մարզի ու քաղաքի պաշտոնյաները ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող Ֆրիդ Սողոյանի հուշարձանին, որը հենց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է տեղադրված։

Այս տարի կառավարության անդամներից, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չէր եկել Գյումրի․ մարզային իշխանությունն ու Գյումրու քաղաքային իշխանությունը՝ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև գյումրեցի իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները և քաղաքական ուժերն էին ծաղիկներ խոնարհում։

Դպրոցահասակների մի խումբ էլ երգում էր Շառլ Ազնավուրի խոսքերով ու հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Տիրան-Կառվարենցի երաժշտությամբ 1988 թվականին ավերիչ երկրաշարժից մի քանի օր անց գրված «Քեզ համար, Հայաստան» երգը։

Ինչպես ամեն տարի՝ հուշարձանի մոտ կանգնած էր նաև «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ամեն տարվա պես ծաղկեպսակ կար դրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ծաղկեպսակներ ուղարկել էին նաև ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը։

Հարգանքի տուրքը շատ կարճ տևեց, հիշատակի միջոցառումը երբեք նման արագությամբ չէր ավարտվել։

Այս տարի չհնչեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ համարձակ ու յուրահատուկ խոսքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031