Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտականն է». երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ ԳԱԱ-ում

Դեկտեմբեր 12,2023 13:22

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտական հարթակն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր եղած արժեքները։ Այդ հարթակը մեր բարձրագույն ինստիտուցիոնալ հաստատություններն են, որտեղ զբաղվում են գիտական աշխատանքով։ Ես կարևորում եմ այս միջոցառումը, ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդները, ովքեր վաղվա մեր մեծերն են, այստեղ են», – ասաց Դանիել Դանիելյանը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ասաց, որ ավանդական դարձած Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանը համախմբում է Հայաստանի արվեստի գիտական կենտրոնների, ԲՈՒՀ-երի, գիտամշակութային այլ  օջախների երիտասարդ հետազոտողների։ «Յուրաքանչյուր նստաշրջանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ ներուժ ունի արվեստագիտությունը։ Մենք իսկապես ունենք արժանի հերթափոխ», – նշեց Աննա Ասատրյանը։

«Մենք գնահատում ենք այն ժառանգությունը, որը մեզ բաժին է հասել ավագ սերնդից», – ասաց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը։

Նստաշրջանի ընթացքում երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Լիբանանից, Չինաստանից և Ռուսաստանից ներկայացրին ավելի քան չորս տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ականավոր արվեստագետների կյանքին, գործունեությանը և հայ արվեստի տեսությանն ու պատմությանը։ Տեղի ունեցավ «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» գիտական պարբերականի շնորհանդեսը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031