Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում ենք գերիների վերադարձին, լիահույս ենք եւ սպասում ենք, մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 12,2023 13:42 Share

«Սպասում ենք գերիների վերադարձին, լիահույս ենք եւ սպասում ենք: Մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք: Պայմանավորվածությունը, որ ձեռք ենք բերել, որեւէ փոփոխություն դրա հետ կապված չկա: Գործընթաց է, որն ընթացքի մեջ է»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 32 գերիների վերադարձի մասին հարցին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալիեւը նշում է, որ դեմ չէ անաչառ եւ չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ բանակցություններին, ո՞ւմ է համարում չեզոք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, հարցի հասցեատերը ես չեմ: Համենայնդեպս, մենք որեւէ շփումից չենք խուսափում: Իսկ թե ում է համարում, չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր հարթակներից տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով հրաժարվել է»:

Դիտարկմանը՝ ռուսական կողմից չի հրաժարվում, միգուցե իրե՞նց են համարում՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, չեմ կարծում, որ Բաքուն կարծում է ռուսական կողմն անաչառ է, դրա ապացուցներից մեկը ուսական զորքերի՝ դեռ Ադրբեջանում մնալու փաստն է: Չեմ կարծում, որ կարելի է Բաքվին վերագրել միտք առ այն, որ ռուսական կողմն անաչառ կողմ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031