Լրահոս
Օրվա լրահոսը

Արի ստեղ հլը, արա՛. վիճաբանություն՝ «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի դիմաց

Դեկտեմբեր 13,2023 22:55

Այսօր Ադրբեջանից վերադարձած 32 հայ գերիներին «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ սպասող հարազատների ու ոստիկանների միջեւ միջադեպ գրանցվեց: Հավաքվածներից մի քանի տղամարդ բարձր գոռում էին՝ ոստիկաններին հորդորելով իրենց վրա չգոռալ: Նրանք պնդում էին, թե ոստիկաններն իրենց Ռեմբոյի տեղն են դրել դարպասներից այն կողմ: Գոռոցները թեժացան, լսվում էր՝ թողեք հլը ինձ:

«Ձեր աշխատողներին ներս մտցրեք, քանի վախտն է, էստեղ գողական չենք գնում, զսպվեք զաբոռից էն կողմ, ոչ թե ձեզ Ռեմբոյի տեղը դրեք» ,- հավաքվածներից մեկի այս արտահայտություններից հետո, դարպասներից այն կողմ կանգնած մի խումբ ոստիկաններ  հավաքվածներին հրելով դուրս եկան ու սկսեցին գոռալ՝ հետ կանգնեք հլը: Ու սկսեց վեճը՝ արի ստեղ արա, հլը եւ այլն:

Ոստիկանները բորբոքված երիտասարդներին հեռացրին դեպքի վայրից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031