Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողության ջենթլմենները» եւ հայ գիտնականները. Նիկոլ Փաշինյանի համեմատությունը

Հունվար 04,2024 12:40

«Հունվարի 1-ից, արդեն երրորդ անգամ անընդմեջ, Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացավ, ընդ որում՝ պրոցեսը դեռ չի ավարտվել». այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ: Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները: Ինչո՞ւ ենք մենք պայման դրել, որ եթե դու դոկտոր ես, միշտ չէ, որ դոկտորի համար գիտական աստիճան են ունենում. լավ օրից չէ, որ այդպես է արվել, որովհետև մենք ունենք գիտական աշխատողներ, որոնց գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի մի դրվագ, երբ ասում է՝ «Ես էլ մի ընկեր ունեմ եռամյա կրթության, ինքն էլ  է դոցենտ, 10 ռուբլին կես ժամվա ընթացքում այնպես կնկարի, որ բոլորդ կզարմանաք»: Առնվազն հանրությանը մի քանի դեպքեր են հայտնի, երբ ինչ-որ գիտական  աստիճաններ են տրվել»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031