Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները

Հունվար 17,2024 22:11

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք։

ՌՈ պետը գիշերել է մարտական դիրքում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Այցի նպատակը տեղում մարտական հերթապահության կազմակերպմանը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալն ու նրանց հետաքրքրող հարցերը լսելն էր։

Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031