Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. նա դատարան չէր եկել

Հունվար 31,2024 11:41

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. այսօր դատարանում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն այսօր նշանակված նիստին ներկա չէր:

Պաշտպանն ասաց, որ շտապօգնության անձնակազմն այս պահին Գագիկ Խաչատրյանի մոտ է, նրան ուժեղ ցավազրկողներ են ներարկել. «Առողջական վիճակի հետ կապված էական վատթարացում կա»:

Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ նիստը շարունակվի, քանի որ քննարկվում է նրա՝ առողջական խնդիրները կարգավորելու համար Հայաստանից մեկնելու թույլտվության հարցը: Դատախազն առարկեց:

Նիստը հետաձգվեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031