«Մայր Հայաստան»-ը դեմ է այս ամենին, մենք համապետական եւ տեղական մակարդակով արմատական ընդդիմություն ենք փաշինյանական իշխանությանը եւ մենք ամեն ինչ անելու ենք ամբողջական իշխանափոխության հասնելու համար։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը, որն այսօր զրկվեց լիազորություններից։

Աղեկյանը հայտարարեց, որ ինքը շարունակելու է աշխատել, նախկինում էլ առանց մանդատի աշխատել է․ «Ավագանու մանդատը չէ, որ ինձ թույլ է տալու գործել կամ չգործել; Դրա վաղ վկան Անի Խաչատրյանն է։ Նախկինում Անի Խաչատրյանը ավագանու մանդատ ուներ, ես ավագանու նախկին անդամ էի։ Նիկոլական իշխանությունը Անիի մորաքրոջ , թե հորաքրոջ աղջկան բազմանդամ ընտանիքով դուրս էր վռնդել պետությանը պարտքեր ունենալու պատճառով, ԴԱՀԿ-ն արտաքսում էր նրանց։ Դիմել էին ինձ, խնդիրը լուծվել էր մի քանի ժամվա ընթացքում, որից հետո համապատասխան վկայություն տվողը զանգել է ինձ ու ասել՝ խնդրում եմ, մի քիչ թուլացրու, որովհետեւ կարծես թե ստացվում է համագործակցությունը, մերոնց քո շնորհիվ դուրս չեն շպրտում։ Սրա վկայությունը Անի Խաչատրյանը կարող է տալ»։
Աղեկյանն ասաց, որ ավագանու որոշման նախագիծ ունի ու քանի որ արդեն չի կարող այն ներկայացնել, ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին առաջարկեց այն ներկայացնել, քանի որ նա փողոցներ անվանակոչելու որոշումներ է բերում նիստերին․ «Ծերեթելիի փողոցն այս պահին անվանակոչության կարիք ունի։ Մեր թշնամի պետությանը Հայաստանի հանրապետությունում ծառայություններ մատուցելու համար, ՔՊԿ-ին անձնական ծառայություններ մատուցելու համար, Ծերեթելու փողոցը, իսկ եթե կդժվարանաք, ապա փողոցի մի հատվածում գոնե մի բուդկա կարելի է դնել՝ ծառայությունների համար՝ Անի Խաչատրյանի անունով»։
Կարդացեք նաև

Դահլիճում աղմուկ բարձրացավ, ոմանք նույնիսկ Աղեկյանին ծափահարեցին։
«Ազգային առաջընթաց»-ից Գրիգորի Երիցյանն առաջարկեց լռեցնել Անի Խաչատրյանին, քանի որ եթե այդպես շարունակվի, բոլորը տեղից գոռալու են, խոսելու են։ Ավինյանը արձագանքեց․ «Պարոն Երիցյան, էս ձեր ցուցումներ տալու ցանկությունը․․․ Ես անդրադարձ չունեցա Սոնա Աղեկյանի բավական գռեհիկ ելույթին»։
Երիցյանը համաձայնվեց՝ շատ գռեհիկ էր, համաձայն եմ, բայց դա իրավունք չի վերապահում տեղից խոսելու։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































