Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում հակաեկեղեցական հավաք կանցկացվի. համայնքապետարանը թույլատրել է

Փետրվար 07,2024 19:15

Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է.

«Որպես Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային: Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն…»:

Նա նաեւ տեղադրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, որով ի գիտություն է ընդունվել  քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829