Լրահոս
Օրվա լրահոսը

Երազում եմ՝ նորից Քարվաճառի սարերում քայլել, այնտեղ տուն կառուցել. Սոթքի համայնքապետ

Ապրիլ 14,2023 22:03

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթին մասնակցել է նաեւ Սոթքի համայնքապետը՝ Սեւակ Խաչատրյանը: Նա այսօր ստացավ հատուկ մրցանակ:

«Մտքեր էին առաջացել, որոնք միշտ գլխումս պտտվում էին, սա լավ առիթ էր, որ մտքերս արտահայտեի: Հիմնականում իմ երազանքի ու տեսածի մասին էր ստեղծագործությունս՝ նորից Քարվաճառի սարերում քայլել, այնտեղ տուն կառուցել: Մանկուց այնտեղ եմ մեծացել, ամեն սարի ու քարի մեջ հայկական հետք եմ գտել»,- ասաց Սեւակ Խաչատրյանը:

Նա նկատեց, որ Վարդենիսում կամ հենց Սոթքում ցանկացած ապրողի համար շատ դժվար է արթնանալ ու տեսնել այն սարերը, որտեղ մանկություն ես ապրել, բայց այս պահին չես կարող այդ սարերը բարձրանալ. «Արցախը կամ Քարվաճառն ինձ համար նույնն է, Քարվաճառն այս պահին մերը չլինելով, մենք ամբողջական չենք: Մեր մի մասնիկը մնացել է թշնամուն»:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ նկատեց՝ մեր հաղթանակը, ցավոք սրտի, մեզ չուժեղացրեց, հետո հույս հայտնեց՝ գոնե այս պարտությունը մեզ կուժեղացնի, դասեր կքաղենք. «Մենք պարտավոր ենք այս պարտությունը դարձնել մեր ուժեղացման,  գիտակցման հիմքում ընկած երեւույթ, միայն դա մեզ հնարավորություն կտա վերականգնել մեր խարխլված արժանապատվությունը, վերականգնել մեր ինքնության նկատմամբ հավատն ու  ու հավատալ մեր առաքելությանը  աշխարհի վրա։

Ես հուսով եմ, որ Երեւանում, Կասկադում, մեր հայրենիքում ամենուր ապրող մեր հայրենակիցները կգիտակցեն, թե ինչ նշանակություն ունի Արցախը հենց Երեւանի համար:  Ուզում եմ, որ մեզ հետ տանենք օրվա խորհրդի այդ մասնիկը՝ ինչ նշանակություն ունի Արցախը հայ մարդու արժանապատվության, հայոց պետականության համար: Եթե տեր ենք այդ զգացումներին, պարտավոր ենք դրանք դարձնել իրականություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930