Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Ջոֆրի ֆան Լեուվենը անդրադարձել են բռնի տեղահանված  հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը

Փետրվար 09,2024 15:54

Փետրվարի 9-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և դրան համահունչ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ. ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար առկա գործիքակազմի առավելագույնս օգտագործելու կարևորությունը՝ ի շահ ԵՄ հետ ՀՀ շարունակական մերձեցման։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829