Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ, Բելգիայի սենատում Նոր ֆլամանական դաշինք (N-VA) խմբակցության նախագահ Կառլ Վանլյուվեի հետ։
Ողջունելով պատգամավորին՝ դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Ֆլանդրիայի խորհրդարանի կողմից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Կառլ Վանլյուվեն կիսվեց Բելգիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ իր կանխատեսումներով և ակնկալիքներով, ինչպես նաև ներկայացրեց այս պահի դրությամբ ընտրությունների ընդհանուր պատկերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային հարցեր, և դեսպան Բալայանը մանրամասն ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Կարդացեք նաև
Բելգիայում ՀՀ դեսպանությոն


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   