Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհնարինությունները մենք պարտավոր ենք հաղթահարել եւ վերագտնել մեր արժեքները»

Փետրվար 11,2024 14:54

Newmag Winter Fest-2024 գրականության եւ ժամանակակից արվեստների ձմեռային փառատոնին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր  Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեգործական նպատակներով կազմակերպված վաճառքի տաղավարում բավական մեծ թվով գրքեր ձեռք բերեց:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչն ասաց. «Գեղեցիկ մուտք է՝ գարուն: Ամեն տարվա մասնակիցն եմ ես: Գնահատում եմ մեծ աշխատանքը, որ Newmag-ը եւ գործընկերները կատարում են ընթերցասեր հասարակության, հատկապես երիտասարդների համար, ովքեր այս ժամանակահատվածում ավելի վարժ են թվային մոտեցումների եւ տեխնոլոգիաների ստեղծագործությունների ընկալմանը: Եվ իսկապես ողջունելի է, որ արդիական մատուցմամբ շատ տարրական եւ հիմնարար արժեքներ են կիսվում բոլոր սերունդների հետ: Ես էլ չեմ ուզում անմասն մնալ դրանից եւ հաջողություն եմ մաղթում: Գեղեցիկ է»:

Մեր դիտարկմանը, որ  այսօր, թերեւս, առաջնային է երկիր կորցնելու վտանգը, մարդկանց շրջանում գերիշխում է նյութապաշտությունը, գիրք ու գրականություն, ընթերցանություն քարոզելը գրեթե անհնար եւ ժամանակավրեպ չէ՞, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա անհնարինություններից մեկն է, որը մենք պարտավոր ենք շարունակել մատուցել եւ վերագտնել մեր արժեքները: Ոմանց համար սա կարող է ինչ-որ ակնթարթային փախուստ լինել մեր դաժան իրականությունից, բայց մեզ միաժամանակ հիշեցնելով, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր հայրենիքը վարժ եղել է եւ այսօր պարտավոր է բոլոր եղանակներին միաժամանակ ապրելու հրամայականը իրացնել: Այնպես որ, ամեն մեկն իր գործի մեջ է: Բայց իհարկե, այս լույսի մի կետը պետք ՝ միանա լույսի այլ կետերի հետ, որ կարողանա վերափոխել ընդհանուր համապետական եւ ազգային կյանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829