Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը գրող 192 դպրոցում տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացումը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովը և միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Հուշարձանի տեղադրման մասին որոշումը կայացվել է անցյալ տարի՝ հանձնաժողովի անդամների Երևան կատարած այցի ժամանակ։ Գաղափարի հեղինակը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է։ Նախաձեռնությունն իրականացվել է Սոչի քաղաքի հայ համայնքի և քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ։
Կարդացեք նաև
«Այս միջոցառման նպատակը ոչ միայն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը հարգելն է, այլև ցանկանում ենք երիտասարդ սերնդին փոխանցել այն էներգիան, որը բխում է նման մեծ անհատականություններից։ Մենք՝ Խորհրդային Միությունում ապրողներս, կարիք չունենք ասելու, թե ով է Գևորգ Վարդանյանը և ինչ ներդրում է ունեցել ԽՍՀՄ և համաշխարհային պատմության մեջ, բայց երիտասարդ սերնդի համար սա չափազանց կարևոր է իմանալ»,- նշեց Ալեքսեյ Սանդիկովը։

Հանդիսավոր բացումից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում Գևորգ Վարդանյանի անվան դպրոցի աշակերտները խոսեցին ականավոր հետախույզի կյանքի ու սխրագործությունների մասին, ընդգծելով նրա և կնոջ՝ Գոհարի անգնահատելի ներդրումը խորհրդային արտաքին հետախուզության պատմության մեջ։
Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ դպրոցում բացվել է նաև ցուցահանդես՝ նվիրված հետախույզի հերոսական ուղուն։
























































