Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք արդեն պիտի հաշտվեք այն իրողության հետ, որ այստեղ ինչ լինի, կամ չլինի, մեղավորը Ռուսաստանն է. «ՉԻ»

Փետրվար 23,2024 10:25

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է Ներքին Հանդ գյուղի մոտ օրերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները: Վերջինս նշել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը:

Ռուս դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է. «Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում»:

«ՉԻ». Էլ մի… Դուք արդեն պիտի հաշտվեք այն իրողության հետ, որ այստեղ ինչ լինի, կամ չլինի, մեղավորը Ռուսաստանն է:

Արցախի հարցը չլուծվեց, մեղավորը ռուսներն են, պատերազմը տանուլ տվեցինք, մեղավորը ռուսներն են, Արցախը կորցրեցինք, էլի դուք եք մեղավոր:

Ներքին Հանդում հստակ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, բայց հաստատ ռուսներն են մեղավոր: Բա ուրիշ ո՞վ: Շատ հարմար է այսպես:

Ընդունեք ձեր մեղքը, անկախ ամեն ինչից:

Լուր–մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»–ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829