Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Զելենսկին որոշի գա, պիտի ընդունենք… Հիմա ՌԴ-ի ճորտը չենք, մեր նախարարները ՌԴ-ի «դաբրոյով» էին նշանակվում, օրինակ, Արշակ Կարապետյանը». Գագիկ Մելքոնյան

Փետրվար 26,2024 13:56 Share
Gagik Melqonyan

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գա Հայաստան, դա խնդիրներ չի՞ ստեղծի մեզ համար: Նա պատասխանեց. «Եթե որոշի գա, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք: Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանը ոնց կարձագանքի-չի արձագանքի՝ իր գործն է: Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում է, այնպես էլ պիտի առաջնորդվենք: Մեր երկրի շահը թելադրում է մեզ այն, ինչ պիտի անենք»:

Հարցին՝ ձեզ չի՞ հուզում, որ Զելենսկին 44-օրյա պատերազմի հաղթանակի առթիվ շնորհավորում էր Ալիեւին, զենք է տվել Ադրբեջանին՝ Մելքոնյանը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել: Չենք կարա ասենք, իրենք էլ ասում են՝ այդ զենքը եկել է Ռուսաստանից: Մենք ոչ այնտեղից ունենք հաստատ հիմքեր, ոչ այնտեղից»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելուն ու Լուկաշենկոյի խորհրդին՝ չշտապել, Մելքոնյանը պատասխանեց. «Լուկաշենկոն շատ բաներ է ասել, հիմնական նրա խոսույթը եղել է այն, որ Հայաստանը ո՞ւր պիտի փախնի, չեք մոռացել, չէ՞, իր խոսքերը: Դե հիմա ինքը ճորտի կարգավիճակով ապրում է՝ այդ երկիրը, մենք չենք ուզում ճորտի կարգավիճակով ապրենք, ուզում ենք դառնանք անկախ երկիր, ում հետ ուզենանք՝ հանդիպենք, պայմանագրեր կնքենք եւ այլն»:

Ըստ Մելքոնյանի, նախկինում մենք անկախ չենք եղել, կախված ենք եղել Ռուսաստանից: Հարցին՝ ձեր տրամաբանությամբ, մենք Ռուսաստանի ճո՞րտն էինք, նա պատասխանեց. «Այո, որովհետեւ ՌԴ-ն էր մեզ թելադրում ամեն ինչ՝ որ երկրի հետ հանդիպենք, շփվենք մեր նախարարները ով պիտի նշանակվի, մեր երկրում ով պիտի լինի նախագահ: Ով «դաբրո» ունենար ՌԴ-ից, նշանակվում էր, որ…»: Հարցին՝ ձեզ ՌԴ-ի «դաբրոյո՞վ» էին նշանակել ՊՆ փոխնախարար, նա պատասխանեց. «Պաշտպանության փոխնախարար իրենց «դաբրոյով» չէր նշանակվում: Ինչի՞ ես ծանր տանում, աղջիկ ջան, որ ասում ենք՝ «դաբրոյով» էր: Մեր նախարարին նշանակում էր ՌԴ-ն: ՊՆ նախարարը նշանակվել է ՌԴ-ի դաբրոյով»:

Թե ո՞ր նախարարն է նշանակվել այդպես, պատասխանեց համարյա բոլորը, իսկ հիմա դարձել ենք անկախ ու մենք ենք նշանակում. «Օրինակ, Արշակ Կարապետյանը ՌԴ-ի ցուցումով է նշանակվել ՊՆ նախարար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829