Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկվում է Զվարթնոցում ռուս սահմանապահների հարցը, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում»․ Արթուր Հովհաննիսյան

Մարտ 01,2024 11:41

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե իրենց մտահոգո՞ւմ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած են ռուս սահմանապահներ։

«Այո, մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այս հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են իրականացվում, երբ քննարկումների արդյունքում որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է քննարկվում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Քննարկումների դետալների մեջ այս պահին չեմ մտնի, բայց ես կարձանագրեմ, որ հանրության շրջանում առկա անհանգստությունները կան նաեւ մեր քաղաքական թիմում։ Եվ հարցն այդ կոնտեքստում էլ քննարկվում է։ Ես կարծում եմ,որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ ռուս սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերում է նրան, որ սահմանապահները թիվ ունեն։ Եվ այս կոնտեքստում են քննարկումները»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս իշխանության պաշտոնավարման վեց տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան։ «Եվ, հետեւաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետեւից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ ու գործողություններ։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել յուրաքանչյուր գործողություն։ Հիմա նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա, ըստ էության, ոչինչ չի նշանակում, սա նշանակում է, որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ ու այդ խնդիրը լուծել, թողնել, որ այդ խնդիրը մնա մեզ հետ տասնամյակներով»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանը չպատասխանեց հարցին՝ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցով ռուսական կողմի հետ քննարկումներ կա՞ն արդեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031