Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարկոզը տվել են, 6 տարի մեզ փռթում են ռուսները… այն մարդիկ են այսօր գերի, ովքեր 100%-ով վստահում էին ռուսներին, ռուսները չե՞ն կարողանում բերել ՀՀ». Սասուն Միքայելյան

Մարտ 05,2024 11:57

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ «Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքում էր»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ասում եք՝ Սպարապետն ազատագրել էր, հիմա այդ տարածքները հակառակորդի ձեռքում են, այդ թեմայով խոսե՞լ եք վարչապետի հետ, որն այդ տարածքը ադրբեջանական է ճանաչում՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Լսեք, մենք մի քիչ պիտի խելոք լինենք: Այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմբված էինք, ազատագրեցինք: Այսօր ես էլ եմ մեղավոր թե՛ հետ տալու պահով, թե՛ նախորդ պետական այրերն են մեղավոր: Պարզ ասեմ՝ մեր երեք նախագահները գտնվում են թշնամու ներքո, գերեվարված են… Չեմ ուզում քաղաքականացնեմ էսօր, բայց մի քիչ եկեք հասկանանք, էլի, այն մարդիկ են այսօր այնտեղ, ովքեր 100%-ով վստահում էին ռուսներին պարզ ասեմ: Ռուսները չե՞ն կարողանում այդ մարդկանց բերեն Հայաստան:

Միշտ ասում եք՝ ուր գնանք, ինչ անենք, ում միանանք, ում չմիանանք: Իմ տեսանկյունից եմ ես խոսում՝ որպես Սասուն Միքայելյան: Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, մեր համար ի՞նչ արին, նարկոզը տվել են, 6 տարի մեզ փռթում են ռուսները, սա ձեզ պարզ ապացույց, որ մեր երկրի 3 նախագահները գերեվարված են թշնամու կողմից եւ այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են:

Խաղաղապահ ուժերն ինչ պետք է անեն, սահման է, եթե հայն անցնի էն կողմ, պիտի խփի, եթե թուրքն անցնի էս կողմ, պիտի խփի: Եվ դուք, որ ասում եք՝ էսօր Ղարաբաղն այս կարգավիճակում է, ես իմ հույսը երբեք չեմ կտրել, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Մենք էլ այն ժամանակ չէինք պատկերացնում 90-ականներին, ի՞նչ եղավ, Սպարապետը համախմբեց ու կարողացանք ազատագրել մեր տարածքները: Ես դրանից չեմ վախենում, չեմ քաշվում բարձրաձայնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031