Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անչափահաս արցախցուն կալանավորած դատավորի գործով ԲԴԽ նիստի օրը հայտնի է

Մարտ 12,2024 15:33

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հայտնի է նիստի օրը՝ մարտի 14-ին, ժամը 10-ին:

Հիշեցնենք, որ այս դատավորը ներգրավված էր Սերժ Սարգսյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի քրեական գործով:

Նա Երեւան քաղաքի դատավոր էր նշանակվել 2019 թ-ից: Այս դատավորը անչափահաս արցախցի Սամվել Միրզոյանին կալանավորեց ցույցերին մասնակցելու համար:

Վարույթ հարուցող մարմինը՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն է:

Դատավորը մինչ այդ՝ 2022թ.-ի հոկտեմբերին ստացել էր նկատողություն ԵԴ/1067/01/19 գործով քրօրի մի շարք հոդվածներով ամրագրված պահանջների խախտման համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031