Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը կաջակցի Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեում ներկայացվող հայկական տաղավարին

Մարտ 13,2024 18:10

Fastex-ն իր աջակցությունն է հայտնում Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությանը, որը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը: Նույն ժամանակահատվածում Վենետիկյան Արսենալեի Կաստելլո 2024a հասցեում կցուցադրվի նաև Fastex-ի նախագիծ AKNEYE-ը:

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսեր» տաղավարը կներկայանա որպես ոչ մրցութային նախագիծ, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ հայ, ինչպես նաև միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների քանդակները, իսկ այցելուները կկարողանան նորովի բացահայտել այլընտրանքային «արվեստը շարժման մեջ»:

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», – ընդգծել է ցուցադրության հանձնակատար Վիգեն Բադալյանը:

Արվեստի կուրատոր Անաստասիա Դոուսոնը նշում է, որ AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսերը» ներկայացնում են արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումը: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրումը հնարավորություն է տալիս դիտողին տեսնել նոր իրականություն՝ միավորելով ֆիզիկական և թվային աշխարհները:

Fastex-ն ուրախ է աջակցություն ցուցաբերել հայկական տաղավարին Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայ մշակույթի պատշաճ ներկայացումն ու հանրահռչակումը:

Կարևորելով հայ արվեստագետներին աջակցելը՝ AKNEYE-ը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների ներկա գտնվել Վենետիկում Բիենալեի օրերին և AKNEYE տաղավարում ստեղծել իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանք ցուցադրության այցելուներին:

Ցուցահանդեսի վերաբերյալ հետագա նորությունները բաց չթողնելու համար առաջարկվում է հետևել AKNEYE-ի պաշտոնական վեբկայքին և սոցիալական հարթակներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031