Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դե եկեք Մատենադարանն էլ տեղափոխենք: Միանում եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիան չտեղափոխելու ստորագրահավաքին. Արամ Սարգսյան

Մարտ 15,2024 11:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանկացած ոլորտ դրական արդյունք է տալիս իր միջավայրում։ Այդպիսին է Աստծո ստեղծած բնությունը։ Եթե մշակույթը չպետք է լինի քաղաքի ու առավել ևս մայրաքաղաքի բովանդակությունը և կենտրոնը, ի՞նչը պետք է լինի։ Դե եկեք Մատենադարանն էլ տեղափոխենք…

ԱՄՆ Սիլիկոնային հովտում տեխնիկական, տնտեսական, բնագիտական ուղղություններն են։ Մշակութային և հումանիտար մասնագիտություններ այնտեղ չկան։ Մեր հարևան Վրաստանը Մյունխենի տեխնոլոգիականի մասնաճյուղ է ստեղծում 25-30.000 ուսանողի համար։ Ես միանշանակ կողմ եմ բնական գիտությունների առումով ուսանողական քաղաքին, որ կունենա բոլոր ուղղություններով հագեցած ու ժամանակակից լաբորատորիաներ և կրթությունը գիտելիք տվող հաստատություններից կվերածվի նաև գործնականում գիտելիք արտադրողի։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ճիշտ իր միջավայրում է և դա է պատճառը, որ լավ արդյունք է ապահովել։

Ես ոչ նպատակահարմար եմ համարում մշակութային և հումանիտար մասնագիտություններով բուհերի տեղափոխումը, ուստի միանում եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիան չտեղափոխելու ստորագրահավաքին՝ համարելով իմ քաղաքացիական պարտականությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031