«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթից առանձնացրել եմ ԵՄ ընդլայնման քաղաքականությանը վերաբերող մի քանի կարևոր հատված՝ ցույց տալու համար, որ ԵՄ-ն ոչ միայն շարունակում է ընդլայնման քաղաքականությունը, այլև խրախուսում է այն։
1. ԵՄ ընդլայնումը ռազմավարական անհրաժեշտություն է։ Այն բխում է ոչ միայն թեկնածու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի շահերից։
2. Անդամակցությունը տնտեսական աճ է բերում։ 2004-ին անդամակցած երկրներում իրական աշխատավարձերը կրկնապատկվել են։
3. Ընդլայնումից շահում են բոլորը։ ԵՄ հին անդամների քաղաքացիների եկամուտներն աճել են 10%-ով։ Իսպանիայի արտահանումը դեպի նոր անդամ երկրներ կրկնապատկվել է, Իտալիայի առևտուրն աճել է ավելի քան 75%-ով, իսկ Ավստրիայի արտահանումը՝ եռապատկվել։
4. Ընդլայնումն ամրապնդում է անվտանգությունը։ Լեհաստանն այսօր Եվրոպայի պաշտպանության հենասյուներից է, իսկ նոր անդամները կարող են ավելի ուժեղ դարձնել ամբողջ Եվրոպան։
5. Եվրոպական շուկայի հնարավորությունները հասանելի են մինչև անդամակցությունը։ Թեկնածու երկրները կարող են աստիճանաբար ինտեգրվել էներգետիկայի, տրանսպորտի և թվային ոլորտներում։
6. Ընդլայնումը Եվրոպային ավելի անկախ է դարձնում։ Այն մեծացնում է Եվրոպայի տնտեսական հզորությունը, միջազգային ազդեցությունը և սեփական ապագան որոշելու հնարավորությունը։
7. Ընդլայնումը բարեկեցություն չի վերաբաշխում, այլ նոր բարեկեցություն է ստեղծում։
Սա ընդլայնման թեմային վերաբերող ելույթի մի փոքր հատվածն է։ Ամբողջական ելույթը՝ հղումներում։



















































