Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են. Պապոյան

Մարտ 29,2024 22:00

«Ինչպես ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածողությամբ դատավոր, այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»,- այսօր դատավորների ժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է մտածում դատական համակարգում իրար հաջորդող հրաժարականների մասին, այսպես արձագանքեց դատավոր Մխիթար Պապոյանը: Ճշտող հարցին՝ իսկ ինչ տրամաբանության մասին է խոսում, դատավորը շարունակեց՝ ասելով, որ եթե իր պատասխանը բավարար չէր, ավելին չի կարող ասել:

Անդրադառնալով ԲԴԽ մշակած նախագծին, ըստ որի դատավորներն իրենց գործերի ժամկետների, ելքերի մասին պետք է զեկուցեն դատարանի նախագահին, պարոն Պապոյանը կարծիք հայտնեց. «Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են: Պլանավորում եմ այդ հարցերի հետ կապված մոտ օրերս ԲԴԽ որեւէ անդամի հետ քննարկում ունենալ, որ ամբողջ նորմերը բացահայտվեն: Երբ լիարժեք բացահայտվեն, ես իմ եզրակացությունը կտամ: Նախնական իմ ընկալումներով որոշակի մտահոգություններ կան: Ինձ համար շատ բաց տեղեր կան, միգուցե այդ հարցերին կա՞ն ողջամիտ պատասխաններ»:

Պապոյանը նաեւ ասաց, որբ չի բացառում ԲԴԽ անդամի թեկնածություն առաջադրի՝ շեշտելով, որ այսօրվա մասին չէ խոսքը, որովհետեւ այսօր օրենսդրության շրջանակներում հնարավորություն չի տեսնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031