Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր տեղերում էլ կլինեն մատնիչներ». Չիչոյան

Մարտ 29,2024 19:07
datavor

Այսօր կրկին դատավորների ժողով էր հրավիրվել: Օրակարգում նախատեսված էր ԲԴԽ անդամի ընտրություն, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին էր:

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այս եւ դատական համակարգում տեղի ունեցող այլ հարցերի պատասխաններ այսօր լրագրողները փորձեցին ստանալ դատավորների ժողովին շտապող դատավորներից:

Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանից լրագրողները նախ հետաքրքրվեցին՝ ինչու են դատավորները լքում համակարգը, արժանահավատ համարո՞ւմ է, որ այլ գործերով կամ գիտությամբ զբաղվելու համար են հեռանում: Ի պատասխան դատավորն ասաց, որ մտահոգիչ է համարում դատավորների հրաժարականները. «Առանց պատճառի, չիմանալով պատճառը… նրանցից մեկն է  նշել միայն, որ գիտությամբ է զբաղվելու»:

Մեկ այլ հարցին, թե մամուլում հրապարակվեց, որ դատավորների գրագրություններ կան, որտեղ քննադատություն կա իշխանությունների հասցեին, դրանց լայք դնելու համար էլ է նույնիսկ դատավորի հրաժարական հաջորդել, Չիչոյանն ասաց, որ մամուլից է տեղեկացել դրա մասին:

Հետաքրքիր է՝ ով է դատական համակարգի Հուդան, լրագրողի այս հարցին, դատավորը պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ կլինեն մատնիչներ»:

Մասնավոր զրույցներում կարո՞ղ են դատավորները քաղաքական ղեկավարությանը քննադատել այս հարցին, պարոն Չիչոյանը պատասխանեց, որ սեղանի շուրջ նստած քննարկումն էլ է  հրապարակային:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031