Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար

Մարտ 30,2024 21:57

Սիրելի հայրենակիցներ,

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և կրկնում հրեշտակաձայն ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես փորձություն ու հնարավորություն` ավելիին ձգտելու ու հասնելու: Մենք այս համատեքստում պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղություն` անձնական և ազգային կյանքում: Թող Տերունական այս տոնը լցնի ամենքիս հոգիները Հարության անմար լույսով, որպեսզի երբեք չընկրկենք խավարին ու մահվան հանդիման։

ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031