Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Նոյեմբեր 25,2026 16:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու Միկկելիի թեմի առաջնորդ Մարի եպիսկոպոս Պարկկինենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով առկա մարտահրավերների պայմաններում Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևորեց Եկեղեցիների գործակցությունը ի նպաստ քրիստոնեական արժեքների զորացման, աշխարհում խաղաղության և համերաշխության ամրապնդման։

Իր հերթին Մարի եպիսկոպոս Պարկկինենը Հայոց Հովվապետին փոխանցեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Տապիո արքեպիսկոպոս Լուոմայի եղբայրական ողջույնները։ Եպիսկոպոս Պարկկինենը տեղեկացրեց, որ այցի նպատակն է ի մոտո ծանոթանալ Հայոց Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին։ Վերջինս նաև ընդգծեց միջեկեղեցական երկխոսության զարգացման, փոխադարձ զորակցության ու ավետարանական ճշմարտությունների միասնական վկայության անհրաժեշտությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել