ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած նիստի ժամանակ մանրամասն անդրադարձավ հայաստանյան բուհերի բարեփոխումների գործընթացին: Ըստ այդմ, տեղեկացրեց, որ ԵՊԲՀ-ն, մնացյալ բուհերը՝ ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, այլեւս չեն համարվում պետական. կրթական բարեփոխումների շրջանակներում այդ փոփոխությունները արվեցին, բուհերը պետական վերահսկողությունից հանելով՝ դարձնել դրանք հանրային պատկանելիության, բայց կառավարությունը համահիմնադիր է եւ մասնակից է կառավարման գործընթացին: Սա արվեց, որպեսզի բուհերն ավելի ազատ լինեն պետությունից, ինքնակառավարվեն:
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:
Մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումը: Դատախազը պահանջեց, որ գործով մեղադրյալներ Արմեն Աշոտյանը, Մարթա Սիմոնյանը, Միքայել Նարիմանյանը, Լարիսա Բարսեղյանը ճանաչվեն գույքային պատասխանող, քանի որ նրանց «հանցավոր գործողությունների» արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 դրամի վնաս:

Կարդացեք նաև

Դատարանը հայցը վերադարձրեց՝ այն ՔՕ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այս պահին դատարանը ոչ ոքի չի ճանաչում գույքային պատասխանող:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Դատարանն այսօր բաշխեց նաեւ ապացուցման բեռը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































