Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի փոխանցիկ հուշագավաթի հաղթողները

Ապրիլ 08,2024 15:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։

Մրցումներն  անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝

B  դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),

C  դաս (արգելքների բարձրությունը՝ 100 սմ),

D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):

D դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը (Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը` «Միրաժ» ակումբից։

C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Խալաթյանը (Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը («Սիլ» ակումբ), իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան Փոխանցիկ հուշագավաթին:

Հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930