«Բաքվի Քուրդիխանի բերդում ապրիլի 5-ից այսօր՝ արդեն 14-րդ օրն է հացադուլ է հայտարարել Ռուբեն Վարդանյանը։ Մարդ, որը կարող էր աշխարհի ցանկացած երկրում հանգիստ ու բարեկեցիկ ապրել, բայց նա ընտրեց Արցախը: Նա հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ալիևյան հանցագործ ռեժիմին ազատ արձակել Բաքվի բերդում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին, Արցախի քաղաքական էլիտային․ այն ռազմագերիներին, որոնք պիտի ազատ արձակվեին դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Նիկոլի ստորագրած համաձայնագրով»,- «Ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների» իրազեկման երթի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարության» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց՝ մենք չպիտի թույլ տանք, որ ՀՀ-ում ազատ խոսքի համար մարդկանց, հանրային դեմքերին, շարքային քաղաքացիներին տանեն կալանավորեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, քանի որ միայն վախկոտ, թուլամորթ իշխանությունը կարող է այսպես վախենալ իր քաղաքացիներից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































