Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպիտի թույլ տանք, որ ՀՀ-ում ազատ խոսքի համար մարդկանց տանեն, կալանավորեն»․ Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 19,2024 21:12

«Բաքվի Քուրդիխանի բերդում ապրիլի 5-ից այսօր՝ արդեն 14-րդ օրն է հացադուլ է հայտարարել Ռուբեն Վարդանյանը։ Մարդ, որը կարող էր աշխարհի ցանկացած երկրում հանգիստ ու բարեկեցիկ ապրել, բայց նա ընտրեց Արցախը: Նա հացադուլ է  հայտարարել՝ պահանջելով ալիևյան հանցագործ ռեժիմին ազատ արձակել Բաքվի բերդում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին, Արցախի քաղաքական էլիտային․ այն ռազմագերիներին, որոնք պիտի ազատ արձակվեին դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Նիկոլի ստորագրած համաձայնագրով»,- «Ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների» իրազեկման երթի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարության» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա, հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նշեց․ «Այն համաձայնությամբ, որին այս իշխանությունը ոչ միայն տեր չեղավ, այլև որևէ ջանք, ոչ դիվանագիտական, ոչ որևէ այլ չի ձեռնարկում Բաքվի Քուրդիխանի բերդում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտային ազատելու համար։ Բացարձակ նույնական իրավիճակ է։ ՀՀ բանտերում հայ քաղաքական դատապարտյալներն են, որոնց այս իշխանությունը համարում է իր քաղաքական ընդդիմախոսները, Բաքվի բանտում՝ հայ ռազմագերիներն են։ Երկուսն էլ թե ՀՀ-ի բանտերում գտնվող քաղբանտարկյալները, թե Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիները և Արցախի քաղաքական էլիտան նիկոլաալիևյան ռեժիմի զոհերն են»։

Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց՝ մենք չպիտի թույլ տանք, որ ՀՀ-ում ազատ խոսքի համար մարդկանց, հանրային դեմքերին, շարքային քաղաքացիներին տանեն կալանավորեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, քանի որ միայն վախկոտ, թուլամորթ իշխանությունը կարող է այսպես վախենալ իր քաղաքացիներից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930