Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանը, Միհրան Պողոսյանը, Վարդան Ղուկասյանը դրսից անում են ավելին, քան այստեղ վեր ընկած նախարարներից ցանկացածը». Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 24,2024 21:33

Այսօր Հանրապետության հրապարակում հնչեց շեփորի ձայնը, որը ղարաբաղյան շարժման ժամանակ հնչել էր Ազատության հրապարակում: Ու մարդիկ, ինչպես այն ժամանակ, հիմա էլ բռունցքները վեր էին պարզել՝ ի նշան միասնության:

Հիշեցնենք, որ հրապարակում «Մերժիր գժին» կարգախոսով հանրահավաքն էր: Այն կազմակերպել էր ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը: Ներկա էին Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնի» ներկայացուցիչները:

Ելույթ ունեցավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնը պահելու համար պատրաստ է իր մանկահասակ երեխային ստորացնել: Պետք է կարողանանք այդ երկոտանուց ազատվել»:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց մեր երկրից դուրս բնակվող հայերին. «Մենք ունենք դրսում ուժեղ տղերք, որոնք կարող են իրենց երջանիկ կյանքը կառուցել օտար երկրում, կարող են անհոգ ապրել, բայց այդ մարդկանց սիրտը ցավում է այս երկրի համար ու իրենք դրսից պայքարում են: Չպետք է մեղադրանքի հիմք ընդունել, ասել՝ բա խի՞ եք գնացել: Էդ մարդկանց հետապնդել են, գնացել են: Ես կարող եմ անուններ ասել: Էսօր Ռուբեն Հայրապետյանը, Միհրան Պողոսյանը, Վարդան Ղուկասյանը դրսից անում են ավելին, քան այստեղ վեր ընկած նախարարներից ցանկացածը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930