«Ազգային ճակատ». Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում տեղի է ունեցել «Միասնաբար՝ հանուն Արցախի» խորագրով հանրահավաքը՝ ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման, արցախահայության վերադարձի իրավունքի և արցախյան ընտանիքների արդարության վերականգնման:
Մասնակիցները լուռ երթով շարժվել են դեպի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ անցկացվել է մոմավառություն:



















































