Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

Ապրիլ 30,2024 16:48 Share

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի, ՀՀ և ՌԴ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին ՀՌՀ-ում «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ։

Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ երկրների առաջատար տնտեսագետներ։

Հյուրերը և բանախոսները քննարկեցին ԵԱՏՄ երկրների ֆինանսատնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներն ու հեռանկարները, գլոբալ գործընթացների լույսի ներքո եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ֆինանսական մեխանիզմներն ու գործիքները, ինչպես նաև ֆինանսական ինտեգրման մարտահրավերները՝ մասնատվածության համատեքստում։ Ներկայացվել են ԵԱՏՄ անդամ երկրներում իրականացվող մակրոֆինանսական քաղաքականության խնդիրները, քննարկվել են դրա բարելավման հնարավորություններն ու հեռանկարները՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության նոր մարտահրավերներով։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել