Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում քննարկել են Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Մայիս 02,2024 19:44

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ

 

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությանն ու առաջիկա ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են  Հայաստանի ու Իրանի կողմից ցուցաբերվող հոգատարությունը՝ ուղղված երկու երկրներում առկա հայ և իրանցի ժողովուրդների մշակութային ժառանգության եզակի կոթողների պահպանմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ մշակութային հարթակներում, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ում, երկու երկրների համագործակցության հեռանկարներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին ու հայկական կոթողների ոչնչացման դեպքերին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031