TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին, ըստ News.am-ի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Մենք Սյունիքում նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մենք ունենք նախնական պարամետրեր։ Փորձագիտական նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս աշխատանքների համադրումը և՛ էականորեն կվազեցնի ծախսերը, և՛ ճիշտ կլինի կազմակերպչական առումով։ Կառավարությունն արդեն պատվիրել է նախնական հետազոտություն թե՛ էլեկտրագծերի հետ կապված, թե՛ ճանապարհի դիզայնի հետ կապված։ Մոտակա ամիսներին կունենանք այս հետազոտությունների արդյունքները։ Այսպիսով, 2027 թվականը բավական մեծ շինարարական տարի է լինելու, էականորեն առաջ ենք գնալու»,- նշել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ երկաթգծի մասով պարզ է, թե ինչ ուղեգծով է անցնելու, այժմ աշխատանքներ են տարվում նախապատրաստելու համար տվյալ տարածքը, մինիմալ ինժեներական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի մյուս տարի սկսենք երկաթուղու բուն կառուցման աշխատանքները։
Նա նշել է, որ հիմա Սյունիքում ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ։



















































