Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր

Մայիս 07,2024 13:51

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել դրանք շարունակական դարձնելու վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031