Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ լուրջ աշխատանք է տարվում Մերձավոր Արևելքում, Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Բալկաններում ճգնաժամերի սրումը կանխելու ուղղությամբ։
«Անհրաժեշտ է կանխել ճգնաժամերը նախքան դրանց առաջացումը և կիրառել անհրաժեշտ մեխանիզմները։ Ինչպես երկրաշարժերի դեպքում, նույնիսկ եթե ցնցում է տեղի ունենում, հնարավոր է նվազեցնել վնասը և նվազագույնի հասցնել կորուստները։ Ներկայում մենք շատ լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացնում այն հարցի շուրջ, թե ինչպես կանխել Մերձավոր Արևելքում, Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Բալկաններում այդ փոքր ցնցումների հետագա սրումը»,- նշել է նա։
Թարգմանությունը՝ News.am-ի։
Կարդացեք նաև



















































