Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցու դեմ ատելության խոսույթի դրսևորումներն ու հայ հոգևորականի հավաքական կերպարի միտումնավոր նսեմացման փորձերը պարունակում են մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներ. Մասյացոտնի Թեմի Առաջնորդ

Մայիս 09,2024 00:55

Խորապես մտահոգ ենք վերջին օրերին տեղեկատվական հարթակներում և, մասնավորապես, համացանցում Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության դեմ ահագնացող ատելության խոսքի ծավալներով, որը համեմված է կեղծիքով ու անպատասխանատու մեղադրանքներով:

Անշուշտ, այս արշավը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումն առաջնորդում է Հայոց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը, ով անձնական պատասխանատվություն է կրում իր հոտի համար:

Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատությունից երաշխավորված օգտվելու իրավունք: Ուստի պարտավոր ենք ամեն գնով պաշտպանել Սահմանադրական բարձր մակարդակով ամրագրված այս և մնացյալ արժեքները։

Հայոց Եկեղեցու դեմ ատելության խոսույթի դրսևորումներն ու հայ հոգևորականի հավաքական կերպարի միտումնավոր նսեմացման փորձերը պարունակում են մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներ, որոնց անտեսումը կարող է ավելիով խորացնել հասարակության մեջ առկա պառակտումը։

Այս և ցանկացած տեսակի բռնության տարրեր պարունակող այլ գործողությունները զսպելու համար կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայոց Եկեղեցին և հավաքական հայ հոգևորականի կերպարը զերծ պահելու հանիրավի և անօրինական թիրախավորումից։

Այս առնչությամբ ակնկալում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը։

Աղոթում ենք Հայաստան աշխարհի և մեր ժողովրդի խաղաղության համար՝ Ամենախնամ Տիրոջ առաջնորդության և օրհնության հայցով:

Գևորգ եպս. Սարոյան

Մասյացոտնի Թեմի Առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031