Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյանի նոր նախաձեռնությունը՝ նորարարական մեթոդ հոգեկան ամոքման համար

Հունիս 06,2024 15:48 Share

«Մեր ժողովրդի մի զգալի հատված այսօր կրկին հետընթաց է ապրում՝ հայտնվելով «վերականգնման» կարիքի առջև։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան սկսեն այդ վերականգնման ճանապարհը»,- մայիսի 17-ին Երեւանում հայտարարեց «Flagship Pioneering» եւ «Moderna» ընկերությունների ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հանուն այս գաղափարի ամերիկահայ բարերար, նորարար Նուբար Աֆեյանը սկսել է եւս մեկ կարեւոր նախաձեռնություն: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ նա հիմնել է «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։ Նորաստեղծ Հիմնադրամի առաջին պաշտոնական միջոցառումը կայացավ մայիսի 17-ին՝ Մատենադարանում:

Խոսելով այս նախաձեռնության կարեւորության ու առանձնահատկության մասին՝  միջոցառման ընթացքում Աֆեյանը շեշտեց, որ մշտապես եղել է այսպիսի ծրագրի կարիքը, որում համադրված կլինեն հոգևոր արժեքներն ու հոգեբանությունը, եւ որի օգնությամբ մարդիկ կկարողանան վերականգնվել պատերազմների ու տարաբնույթ աղետների հոգեբանական հետեւանքներից:

Հիմնադրամը  մշակում ու իրականացնում է այնպիսի նորարական ծրագրեր, որոնք խարսխված են հայ ժողովրդի գոյաբանական պատմության, հոգեւոր արժեքների ու հոգեբանության վրա:

Արտասահմանյան ու հայաստանցի լավագույն մասնագետների համատեղ ջանքերով՝  տրավմա ունեցող մարդկանց առաջարկվում է հոգեւոր-հոգեբանական վերականգնման այնպիսի ճանապարհ, որի նմանը մինչեւ այս պահը հայկական իրականության մեջ չի եղել: Ծրագրերը մշակելիս Հիմնադրամը հաշվի է առել համաշխարհային լավագույն փորձը, միեւնույն ժամանակ՝ հայ ժողովրդի ու հայ մարդու հոգեւոր-հոգեբանական առանձնահատկությունները: Սա գիտությունը, հավատն ու արժեքները համադրելու առաջին փորձն է թերեւս ոչ միայն հայաստանյան միջավայրում:

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի»  ծրագրերի շահառու են բոլոր նրանք, ովքեր կյանքում անցել կամ անցնում են տրավմատիկ իրադարձություններով եւ կարիք ունեն վերագտնելու հավատը սեփական ուժերի ու հավատը այլոց նկատմամբ։

Հիմնադրամի ծրագրերի մասնակից դառնալու հիմնական ճանապարհը www.revival.am կայքում զետեղված հոգեբանական թեստերից որեւէ մեկը լրացնելն է, որը Հիմնադրամին թույլ է տալիս առաջարկել շահառուի շահերից բխող լավագույն լուծումներ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930