Լրահոս
Օրվա լրահոսը

Լիզինգ` առանց տոկոսադրույքի

Հունիս 06,2024 17:04 Share

Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզ ինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել և ստանալ լիզինգ առանց Երևան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարևորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված և վարձակալությամբ սարքավորումների և մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։

Շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։

«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ  հասցնում է սպառողներին։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930