Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Նոյեմբեր 10,2026 12:54 Share
Աջակցեք aravot.am-ին

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։

Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը, PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան:

PROFAL ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով:

«PROFAL-ի հաջողության գրավականներից է մարդկային ռեսուրսը. մեր բոլոր աշխատակիցները բարձր մասնագիտացում ունեն ու երկար ժամանակ աշխատում են մեզ հետ: Made in Armenia պիտակով մեր արտադրանքը մենք ներկայացնում ենք աշխարհի ամենազարգացած երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, իսկ այս տարի մուտք գործեցինք Կանադա, նաև արտահանում ենք իրականացնում Ռուսաստան և Կարիբյան կղզիներ։ Այս պահին աշխատում ենք հոլանդական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մենք կառուցել ենք Հայաստանում եզակի մեծությամբ ապակու մշակման գործարան. աշխատանքները դեռ չեն կանգնել, ավելի մեծ ներդրումներ ենք անելու այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Գործարանի կառուցման ժամանակ տեղյակ էինք Ակբա լիզինգի ծրագրերից ու օգտվեցինք դրանցից։ Ձեռք բերեցինք ընկերության ամբողջ հաստոցային պարկը գրեթե 0%-ով, որն առաջին երեք տարին սուբսիդավորում էր պետությունը: Նմանատիպ ծրագրերը խթանում են բիզնեսի զարգացումը։ Այն, ինչ Ակբա լիզինգն է առաջարկել ու արել մեզ համար, շատ գովելի է, որովհետև հավասարազոր այլ պայմաններ մենք չենք ստացել ու այստեղ այն, ինչը տեսնում եք, իրենց հետ համատեղ աշխատանքի արդյունքն է», – նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

Ընկերությունը Հայաստանում և արտերկրում իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ, որոնց քանակն  ամեն տարի ավելանում  է։

Մանրամասն՝ տեսանյութում

Ակբա լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել