Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահը, երբ Վահան Քերոբյանը կչարաշահի իր լիազորությունները, բացակայում է գործի նյութերում»․ Տիգրան Եգորյան

Հունիս 10,2024 13:08 Share

«Ըստ մեզ հասանելի փաստաթղթերի ու տեսանյութերի՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն էլ դեռ չի հասկանում որ պահն է, քանի որ այդպիսի պահ չկա նյութերում, պահ, երբ Վահան Քերոբյանը կչարաշահի իր լիազորությունները»,- հարցին՝ Քննչական կոմիտեն ո՞ր պահն է համարում, որ Վահան Քերոբյանը պաշտոնական դիրքը չարաշահել է, մամուլի ասուլիսի  ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

Պաշտպանը շեշտեց՝ այդ պահը բացակայում է գործի նյութերում․ «Կարող է՝ կան այնպիսի նյութեր որ մեզ չեն տվել, բայց այն, ինչ սեղանին դրված է, այդ նյութերում նման պահ չկա»։

Հարցին՝ Վահան Քերոբյանին առաջարկ արվե՞լ է ընդունել մեղքը և զղջալ, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Չափազանց պարզ է իրադրությունը։ Մենք անհամբեր սպասում ենք, որ գործի ողջ նյութերը կարողանանք հրապարակել և տեսանյութ առ տեսանյութ ցուցադրենք, թե ինչ ցածր որակի և մակարդակի աշխատանք է կատարում մեր իրավապահ համակարգը՝ առնվազն այս գործի մակարդակով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930