Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ֆինանսավորողն են, թե ինչ, բայց ով որ երեւում է սրբազանի շրջակայքում, անպայման ինչ-որ բան անում են». Փաստաբանը՝ «Արթուր եղբայրների» ձերբակալության մասին

Հունիս 10,2024 22:30 Share

«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժմանը միացած հայտնի «Արթուր եղբայրների»՝ 72 ժամով ձերբակալումը նրանց պաշտպան Արսեն Բաբայանի համար զարմանալի չէր այնքանով, որ վերջին շրջանում միայն շարժմանը միանալու համար էլ են քաղաքացիները ձերբակալվում:

Եղբայրները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հունիսի 3-ին Բագրատ սրբազանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- այսպես եղբայրներին ներկայացրեց Բագրատ սրբազանը։ Ինչից հետո լրատվամիջոցները ներկայացրին իրենց բացահայտումները այս եղբայրների  մութ անցյալի մասին: Արթուր եղբայրները հայտնի են Քենիայում, Մալդիվներում:

«Միակ պատճառն այն է, որ միացել էին սրբազան շարժմանը»,-Aravot.am-ին ասաց Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով եղբայրների ձերբակալությանը: Թե ինչ հիմքեր են ունեցել իրավապահները եղբայրներին զենք կրելու կասկածի համար, փաստաբանն ասաց, որ այս պահին տեղեկություն չունեն: Եղբայրները ձերբակալվել են իրենց տան մոտից:

Կան տեղեկություններ, որ Արթուր եղբայրներն են ֆինանսավորում «Սրբազան շարժումը», այս մասին էլ փաստաբանն ասաց, որ տեղեկություն չունի. «Չգիտեմ՝ ֆինանսավորողն են, թե ինչ, բայց ով որ երեւում է սրբազանի շրջակայքում, անպայման ինչ-որ բան անում են՝ ձերբակալում են, առեւանգում են, կալանավորում են… նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում»:

Պարոն Բաբայանը չկարողացավ մեկնաբանել եղբայրների անցյալի վերաբերյալ գործողությունները՝ ասելով, որ նրանց անցյալի մասին տեղեկություն չունի:

Նա քիչ հավանական չհամարեց, որ եղբայրների ձերբակալման նպատակը հենց նրանց կալանավորելն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930