Բաղրամյան պողոտայում խորհրդանշական դեմարկացիա իրականացրին եւ այդ անունով սյուն «տնկեցին» բլոգեր Արթուր Չախոյանը, Հեղափոխության պահապաններ նախաձեռնության նախկին անդամներից Հայկ Ստեփանյանը եւ եւս մի քանի հոգի:

«Տարիներով ատելություն ու թշնամանք են քարոզել, դա իրենց իշխանությունն է քարոզել, ես ժողովրդին չեմ տարանջատում սեւերի եւ սպիտակների՝ ի տարբերություն իրենց, տարանջատում եմ այս թալանչի իշխանությանը, նրանց դեմարկացիա, դելիմիտացիա պետք է լինի»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հայկ Ստեփանյանն էլ հավելեց. «Այստեղ տեղադրել ենք, որ տեսնեն՝ իրենց սյունը որտեղ է, կարող են մի հատ էլ ծառ տնկել…Այս մարդիկ ստախոս են, ժողովուրդն արժանի չէ նման իշխանության»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































