Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
Տերյան-Կորյուն խաչմերուկում ոռոգման խողովակը պայթել է, 2 ժամից ավելի ջուրը ցողում է հարակից շենքի, պատուհանների վրա։
Հեղեղվել է նաև մայթը, ու քաղաքացիները ճանապարհի երթևեկելի հատվածով են ստիպված շրջանցում այն։
Սա քաղաքային իշխանության անգործության կամ անորակ աշխատանքի վառ օրինակ է։


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   