Լրահոս
Օրվա լրահոսը

«Առևանգում չի եղել. 650 000 դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել». «Հրապարակ»

Հուլիս 26,2024 11:38 Share

Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին երեւանյան մի ռեստորանից առեւանգել էին ՌԴ քաղաքացի Սերգեյ Ֆերովին, տարել Ծաղկաձոր եւ հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար` որպես փրկագին։

Մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Իրականում 650 հազար դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել։ Աղբյուրը վստահեցնում է, որ իրականում առեւանգում չի եղել։ Մենք դիմեցինք Քննչական կոմիտե` արդյո՞ք ձերբակալվածներին բաց են թողել եւ վարույթը կարճել են։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «2 անձ ձերբակալված էր, սակայն արգելանքի տակ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով նրանք ազատ են արձակվել։ Այս պահի դրությամբ անձին առեւանգելու, զենքով սպառնալու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ավելին՝ այդպիսիք հերքող տվյալներ են ստացվել»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել