Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը սկսում է պայքարը օլիմպիական խաղերում

Օգոստոս 08,2024 13:00

Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանն այստեղ ունի երկու մասնակից՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: Նրանք երկուսն էլ հավակնում են առնվազն օլիմպիական մեդալի:

Այսօր մրցագորգ մտնելու է միայն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1|8 եզրափակչից եւ գոտեմարտելու է Մեքսիկան ներկայացնող Ռոման Գիլերմո Բրավո Յանգի հետ:

Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031