Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման ժամանակ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 29,2025 10:50 Share

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած «երկաթե բռունցքը», մյուս կողմից՝ 44 թիվը, որն ուղեկցվում էր «թշնամու դեմ տարած հաղթանակի» մասին խոսքերով։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել